Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ասում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», ես ուզում եմ հասկանալ՝ ինչպիսի՞ Հայաստան»․ Աննա Գրիգորյան

Հունվար 18,2021 15:35

«Կարծում եմ՝ պատերազմում պարտված իշխանությունը պետք է հեռանա։ Իսկ արդյոք հնարավո՞ր է այսօր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կարծում եմ, ոչ, որովհետեւ շատ լարված է իրավիճակը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հնարավոր են քաղաքացիական բախումներ, ուստի դեռ պետք է խուսափել դրանից։ Կարծում եմ՝ ժամանակավոր կառավարության ձեւավորումը լավագույն տարբերակը կարող է լինել»,-հավելեց նա։ Աննա Գրիգորյանը հորդորեց նշյալ կարծիքի համար իրեն չորակել որպես Վազգեն Մանուկյանի կողմնակից․ «Ես չեմ սատարում որեւէ քաղաքական ուժի կամ շարժման, չեմ տեսնում հստակ զրույցներ ապագայի վերաբերյալ, չեմ տեսնում ճանապարհային քարտեզ։ Այս պահին պետք է գործի ժամանակավոր՝ տեխնոկրատների կառավարություն։ Անհատների անուններ չասեմ, որովհետեւ այս պահին չեմ տեսնում այդպիսի մարդկանց։ Երբ ասում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», ես ուզում եմ հասկանալ՝ ինչպիսի՞ն է այդ Հայաստանը։ Առանց Նիկոլ Հայաստանում Արցախի կարգավիճակն ինչպիսի՞ն է»։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ հայկական օրակարգն այս պահին գերիների վերադարձն է եւ Արցախի կարգավիճակը, ՀՀ սահմանների անվտանգությունը․ «Հունվարի տասնմեկի բանակցությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ շահերը, ուստի իշխանությունն այլեւս ներուժ չունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031