Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է կարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանը պատրաստ է աջակցություն տրամադրել այնպիսի լուծման ուղիների որոնման հարցում, որը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2020թ.-ն ամփոփող մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում է այն էկզոտիկ առաջարկին, որ Լեռնային Ղարաբաղը ներառվի ՌԴ կազմում: Դուք գիտեք, որքան ես հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ոչ մեկի, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված չէ: Մենք դրան անգամ մոտ մտադրություն չունենք: Մենք ելնում ենք այն բանից, որ այդ շրջանի հետ կապված բոլոր հարցերը պետք է որոշվեն այստեղ տեղակայված երկրների, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ կլինենք օգնել՝ փնտրելու և գտնելու այնպիսի լուծում, որը կնպաստի այդ շրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ