Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդանշական թվեր Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի կյանքում

Հունվար 18,2021 15:14

Վերջին շրջանում հանրությունը երկրի եւ իր կյանքում հաղթական եւ պարտվողական թվերի որոշ թվերի համընկնում է նկատում, որոնք որոշիչ կամ ճակատագրական դեր են ունեցել: Այդ համընկնումները կապվում են որոշակի խորհրդանիշերի կամ ինչ-որ խորհրդավոր հուշումների հետ:

Երեկ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կազմակերպված Հայաստանի անկախության պայքարի հիմնադիր, ԱՄԿ հիմնադիր, ազգային գործիչ, գեղանկարիչ Հայկազն Խաչատրյանի կտավների ցուցադրման արարողության ժամանակ Aravot.am-ը ԱԻՄ նախագահ, Հայկազն Խաչատրյանի մարտական ընկեր Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է խորհրդավոր այն համընկնումի մասին, որ Հայկազն Խաչատրյանը մահացել է 1989 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ Արցախյան երկրորդ պատերազմը Ադրբեջանը սանձազերծեց կրկին սեպտեմբերի 27-ին: «Իսկապես, խորհրդանշական շատ բաներ կան մեր կյանքում: Սեպտեմբերի 27-ը նաեւ ԱԻՄ-ի ստեղծման օրն է: Դեռ այնքան չեմ հասունացել, որ կարողանամ կապը բացահայտել: Օրինակ, որ Սահմանադրության օրը եւ իմ ծննդյան օրը համընկան, իմ ՀՀՇ-ական ընկերները դրա կապը հումորով բացատրեցին: Ուրիշ երեւույթներ էլ կան: Օրինակ, փետրվարի 18-ը՝ Երեւանի ազատագրման օրը հետագայում դարձավ Ազգային Միացյալ Կուսակցության երդվյալների օր, իսկ 1988 թվականի զանգվածային դրսեւորումները սկսվեցին փետրվարի 18-ին՝ Աբովյան քաղաքի ցույցով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031