Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020թ. նոյեմբերին ընդունված եռակողմ հայտարարության մանրամասները: Այդ մասին նա խոսել է «Ռոսիա 1-» հեռուստաալիքի եթերում:
Ըստ Պուտինի, եռակողմ հանդիպմանը բոլոր որոշումները կայացվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, ընդ որում հայտարարության տեքստը պատրաստվել է նույն օրը:
Պուտինը նաև նշել է, որ անհրաժեշտ էր որոշում կայացնել տվյալ իրավիճակում: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում «երկու կողմերից պայքար էր ընթանում յուրաքանչյուր փուլի համար, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել յուրաքանչյուր ստորակետի համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ