1in.am. Ադրբեջանցիները վանդալիզմի հերթական ակտն են կատարել Արցախի` իրենց հսկողության տակ անցած տարածքում։
Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում, որը պատերազմի վերջին օրերին է Ադրբեջանի հսկողության տակ անցել, վանդալիզմի է ենթարկվել վերջերս կառուցված դպրոցի շենքը։
Սոցցանցերում կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ներկով ադրբեջաներեն գրություններ են թողել շենքի պատերին: