Մեզ հայտնի է դարձել, որ Արսեն Թորոսյանի հրաժարականից հետո առողջապահության նախարար է նշանակվելու նրա տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Նշենք, որ Թորոսյանն այսօր, ըստ մեր տեղեկությունների, հրաժեշտ է տվել աշխատակազմին, նաև տեղեկացանք, որ Ավանեսյանը հենց այսօր է նշանակվելու։
Մենք կապվեցինք Անահիտ Ավանեսյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ ինքը նշանակվելու է նախարար, պատասխանեց, որ նման որոշում դեռ չկա։ Իսկ առաջարկ կա՞՝ հարցրինք, պատասխանեց՝ «քննարկվում է»։
Հարցրինք նաև, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ այսօր է լինելու իր նշանակումը․ «Դեռ բան չեմ կարող ասել»,- պատասխանեց Ավանեսյանը։
Լուրն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: