Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ատելության միջավայրում հնարավոր չէ՛ լավ բան ստանալ. Սուրեն Սահակյան

Հունվար 18,2021 12:28

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին շրջանում, կարծես, հանրային պահանջ էր ձևավորվում, որ «քաղաքական» երկու բևեռներին զուգահեռ երրորդը ձևավորվեր։ Ըստ հանրային տրամադրությունների, այն պետք է միավորեր նրանց, որոնք դեմ են արդեն ձևավորված երկուսին։

Գործընթացներին մանրամասն հետևել եմ, որոշ դեպքերում նույնիսկ մասնակցել և ենթադրություններս համոզմունք են դարձել՝ էդպիսի հնարավորություն էս պահին չկա։

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ հանրության մեջ ատելության չափաբաժնի, բևեռացման աստիճանը հաշվի առնելով, կարող եմ պնդել, որ նման նախաձեռնությունները դատապարտված են ձախողման։ Որպես հանրություն ուղղակի սաղմնային վիճակում ոչնչացնում ենք որևէ քաղաքական նախաձեռնություն։ Չկա էն միջավայրը, որտեղ նորմալ ուժ կձևավորվի։ Միմյանց մերժելու, ատելու էս միջավայրում անհնար է շանս տրվի նրանց, որոնք իրականում կարող էին իրականացնել հանրային էդ պահանջը։

Ատելության միջավայրում հնարավոր չէ՛ լավ բան ստանալ։ Չարությունը, ատելությունը հակառակը՝ ավելի վատ միջավայր են ձևավորում, որտեղ մեր երկրի առաջ ծառացած պրոբլեմները լուծվելու փոխարեն խորանում են։ Այո, երրորդ բևեռի ձևավորումը կարող էր լավ լուծում լինել և հանրային համերաշխության համար շարժիչ ուժ դառնար, բայց պետք է հասկանալ, որ «մենք» ինքներս էլ այն պատկերացնում էինք որոշ բաների դեմ, այլ ոչ թե հանուն մեր ընդհանուր ապագայի։ Չնայած, որ էս իրավիճակի ամենամեծ մեղավորներին կարելի է համարել հենց քաղաքական դաշտը, մասնավորապես՝ արդեն եղած բևեռներին, բայց հանրությունը նույնպես, նրա յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի էս միջավայրի ձևավորման ու պահպանման համար իր մասնակցության չափը։ Որոշ դեպքերում պետք է լռել, որոշ դեպքերում զսպել մեզ, որոշ դեպքերում զիջել։ Այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհում մենք գնալով կորցնում ենք։ Ամեն օր հարաբերություններ են փչանում ու ամեն հաջորդ պահի ավելի դժվար է լինում հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելը, որտեղ դրական բան կծնվի։ Ցավով պետք է արձանագրել, որ էս վիճակը կարճաժամկետ հեռանկարում կարող է լուծվել մի խոշոր ցնցումի արդյունքում (ինչը էլ ավելի հետ կգլորի մեզ) կամ երկարատև տուրբուլենտության գոտի անցնելուց հետո (ինչն էլի բացառելու է էդ շրջանում մեր զարգացումը)։ Ցավոք, սաա է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031