Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճիշտ բառապաշարի դաս՝ պատգամավորներին ու կառավարության ներկայացուցիչներին. «Ես էլ չգիտեմ սա ո՞նց բացատրեմ ձեզ, ստիպված այս ամբիոնից եմ ասում»

Հունվար 18,2021 11:53

«Ադրբեջանի նախագահը շարունակում է խորացնել հայատյացությունը: Սա հայատյացության պետական քաղաքականության դրսեւորում է: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ կառավարությունը 2 ամիս առաջ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում, որի առարկան այն է, որ հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի եւ ավարտվի: Սա կարեւորագույն քայլ է, որ կառավարությունը սկսել է եւ ողջունելի է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա բողոքեց պատգամավորների, իշխանականների անզգույշ մոտեցումներից ու բառապաշարից. «Կառավարության ներկայացուցիչները, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր հանրային քննարկումներում այնպիսի արտահայտություններ են կատարում, որոնք ուղղակիորեն հակասում են կառավարության կողմից սկսած իրավական գործընթացին, որը մեր դեմ է օգտագործվելու: Մենք այս հարցը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում պետք է բարձրաձայնենք: Բայց երբ որ կառավարության ներկայացուցիչը, կամ պատգամավորը կանգնում ու հայտարարում է, որ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, առեւտուր անել, փող աշխատել, սա մեր դատական պրոցեսին հակասում է ու մեր դեմ է օգտագործվելու շատ շուտով: Ես էլ չգիտեմ սա ո՞նց բացատրեմ ձեզ, ստիպված այս ամբիոնից եմ ասում: Սա այս ամբիոնից ասելու բան չէ, ստիպված ասում եմ»:

Նա ասաց, որ եթե սա անում են՝ չգիտակցելով, գոնե խորհրդակցեն կառավարության իրավաբանների հետ, նոր հանրային խոսքում ճիշտ բառապաշար օգտագործեն, իսկ եթե իմանալով են դա անում, ապա դա ավելի մեծ աղետ է, քան կարելի է պատկերացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031