«Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը
Աղքատության ևս մեկ-երկու ցուցանիշ
Գյումրու մսավաճառներին ճանաչում ենք, մեր գամփռների համար, երբեմն, կեր ենք վերցնում նրանցից: Անցած երեկոյան նրանցից մի քանիսը պատմում և բողոքում էին:
Ասում են, որ թեև ամեն ինչ թանկացել է, բայց մսի գինն ու սպառումը ընկել է: Եթե նախորդ տարիներին նույն քանակության միսը նրանցից յուրաքանչյուրը վաճառել է 2-3 օրվա ընթացքում, ապա հիմա նույնիսկ 10 օրվա ընթացքում չեն կարողանում վաճառել…
Կարդացեք նաև
Նույն վիճակն է նաև հացի սպառման շուկայում, նույն քանակության հաց են ստանում վաճառքի կետերը, սակայն մոտ 30 տոկոսով նվազել է գնումը:
Էլ չխոսեմ ձմռան վառելիքով ապահովման մասին: Եթե նախորդ տարիներին սոցիալապես անապահով ընտանիքների առնվազն 40-50 տոկոսը կարողանում էին ամռան ամիսներին մի փոքր ձմռան համար վառելիք կուտակել, ապա հիմա ոչ ավելին, քան 5-10 տոկոսը:
Ի դեպ՝ աղբամաններում ևս կտրուկ նվազել է աղբի քանակը, դրանցում վառելիք հայթայթելը գրեթե անհնարին է դարձել:
Ահա այսպես արագ թաղվում է հասարակությունը ծայրահեղ աղքատության գիրկը: