Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջարկում են գերի ընկած քաղաքացիական անձանց հարազատներին նպաստ տալ՝ որպես օգնություն. «Իմ քայլը» մերժեց

Հունվար 18,2021 11:40

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում քննարկման էր ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ներկայացրեց, որ այս նախագծով ուզում են ռազմական գործողության ժամանակ եւ խաղաղ պայմաններում անհետ կորած, գերի ընկած պայմանագրային զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված եւ կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ գերի ընկած քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալ ու պետական նպաստ սահմանել:

Ըստ Գորգիսյանի, գործող իրավակարգավորումներով հարցերը հիմնովին չեն լուծվում, քանի որ անմեղության կանխավարկածն է խախտվում՝ նախ պետք է պարզեն՝ կամովին չի՞ հանձնվել ու ընկել գերի. «Ծառայողական քննությունից որոշ ժամանակ հետո նոր ծնողները կարող են դիմել դատարան, ճանաչել անհետ կորած ու 3-4 ամիս հետո նոր կարող են ստանալ պետական որեւէ աջակցություն, որը տվյալ պարագայում զինծառայողի աշխատավարձն է»:

Քաղաքացիական անձանց պարագայում որեւէ փոխհատուցում գործող օրենքով նախատեսված չէ: Իրենք առաջարկում են նպաստը, թոշակը տալ, քանի դեռ չի ապացուցվել հակառակը: Անհետ կորած զինծառայողների համար նախագծով առաջարկվում է 200 հազար դրամ միանվագ օգնություն տալ, իսկ քաղաքացիական անձանց պարագայում սահմանել նպաստ:

Իմքայլական Արեն Մկրտչյանն ասաց, որ բացասական եզրակացություն են տվել, որովհետեւ ՊՆ-ից ճշտել են, որ մեխանիզմ արդեն սահմանված է ու պատշաճ գործում է: Մինչդեռ Գորգիսյանը ցույց տվեց, որ կառավարության որոշումներով հարցը հիմնովին չի լուծվում, նոյեմբերի 9-ից հետո գերի ընկած, անհետ կորածների հարազատներին փոխհատուցում չի տրվում:

Նախագիծը օրակարգ չմտավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031