Goris Today – Ասում են, պատմությունը կրկնվելու հատկությունի ունի. 30 տարի անց այս պատմությունը կարող էր կրկնվել, սակայն բարեբախտաբար, Ասրյանների ընտանիքն այս անգամ դաժան անցյալը վերապրելու առիթ չունեցավ։ Հենրիկ Ասրյանն առաջնագծում էր ու ողջ և առողջ վերադարձավ տուն։ Բայց 1991-ի Շուռնուխի դեպքերը երբեք չի մոռանա։
ԵԿՄ Գորիսի տարածաշրջանի նախագահն է, ինչպես այս անգամ, 30 տարի առաջ էլ նույն՝ Քարահունջ, Որոտան, Բարձրավան, Շուռնուխ պաշտպանական գծի հրամանատարն էր։ Արցախյան ազատամարտը սկսելուն պես ընտանիքի հետ 1989-ին միջին Ասիայից տեղափոխվել էր Գորիս ու միացել սահմանների պաշտպանությանը։
Շուռնուխ գյուղից, որտեղ այսօր էլ իրավիճակը լարված է, 1991 թ․-ի մայիսի 7-ին գյուղի տղամարդկանց հետ նրան նույնպես գերեվարել են։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում