Նահանգային մայրաքաղաքները պատրաստվում են Թրամփի աջակիցների հնարավոր ելույթներին:
Ակնկալվում է, որ կիրակի օրը Միացյալ Նահանգների տարբեր շրջաններում նահանգային օրենսդիր մարմինների մոտ տեղի կունենան հավաքներ՝ ի պաշտպանություն չհիմնավորված պնդումների, որ ընտրակեղծիքները խանգարեցին Դոնալդ Թրամփի վերընտրությանը նախագահի պաշտոնում: Իրավապահ մարմինները պատրաստվում են բռնության հնարավոր դրսևորումներին:
Առնվազն տասը նահանգ դիմել է ազգային գվարդիայի զորքերի օգնությանը՝ անվտանգության ապահովման համար այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն նախազգուշացրեց հնարավոր զինված ելույթների մասին:
Շաբաթ օրը տարբեր վայրերում տեղի ունեցան Թրամփի կողմնակիցների ցույցեր, սակայն նահանգային օրենսդիր մարմինների մոտ մթնոլորտը հիմնականում եղել է հանգիստ: Իշխանությունները, սակայն, չեն բացառում, որ կիրակի օրը վիճակը կլարվի, քանի որ հակակառավարական «Բուգալու» շարժումն այդ օրը նախատեսում է բողոքի ցույցեր բոլոր 50 նահանգներում:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկբնաղբյուր կայքում