Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հունվարի 15-ին՝ Մոսկվայում եռակողմ հանդիպումից չորս օր հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ եւ դստեր հետ այցելել է Շուշի եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այլեւս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է «երկաթե բռունցքի եւս մեկ հարված»:
Ադրբեջանի նախագահի կեցվածքը հիմնավորապես հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, որով չի կանխորոշվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ ռուս խաղաղապահների մուտքը՝ երաշխավորում տեղաշրջանի հայ բնակչության անվտանգությունը:
Կարդացեք նաև
Հայաստանի պատկան մարմինը՝ ԱԳՆ-ն, պարտավոր էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարման մասին համաձյանության կողմ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, ԵԱՀԿ -ին անհապաղ բողոքի նոտա հղել՝ իրազեկելով Ադրբեջանի նախագահի այլատյացության եւ նրա կողմից ուժի կիրառման սպառնալիքի մասին:
Ավելին, ձեր կառավարությունը պետք է հայտարարեր Ադրբեջանի հետ քաղաքական քննարկումների առկախում՝ մինչեւ Իլհամ Ալիեւը պաշտոնապես ներողություն կխնդրի Արցախի հայ բնակչությանը ֆիզիկական բնաջնջման կամ տոտալ բռնատեղահանության ենթարկելու իր մարդատյաց մտադրության համար: Հայաստանի կառավարությունը, ցավոք, որեւէ կերպ չանդրադարձավ Իլհամ Ալիեւի սպառնալիքներին: Եվ ոչ միայն:
Ադրբեջանի նախագահի վարքը քաղաքական գնահատականի չարժանացավ անգամ Ազգային ժողովի կողմից, որտեղ ձեր գլխավորած ուժը սահմանադրական մեծամասնություն ունի: Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի մեծամասնության այդ՝ առնվազն տարակուսանք հարուցող կեցվածքն առաջացնում է երկու հարց.
ա) Մոսկվայի եռակողմ հանդիպմանը քննարկվե՞լ է Ադրբեջանի նախագահի այցը Շուշի,
բ) Հայաստանն ընդունո՞ւմ է, որ «Շուշին Ադրբեջան է եւ վերջ»՝ դրանից ենթադրվող հետեւանքներով հանդերձ, որ Ադրբեջանի նախագահը ձեւակերպում է իբրեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես պետականության, դադարում: Ակնկալում եմ հստակ պատասխան:
Վահրամ Աթանեսյանը, որպէս Արայիկ Հարությունյանի չգիտեմ ինչի պաշտօնեան, անցեալ գոնէ երկու տարիներու ընթացքին, տեւաբար պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչակարգը: Կարող էք այդ ուղղութեամբ իր բոլո՜ր յօդուածների գտնել, «Հրապարակ»» թերթի կայքում:
Արցախի կորուստի ցաւը երբ որ տառացիօրէն անհանդուրժելի դառնայ, ինքզինքս պահ մը դարմանելու համար, այս արարածն ու իր նմանները միտքս կը բերեմ, որպէսզի ասեմ՝ օ՛խ եղաւ, հասնում ա՜, աւելի՛ պեթար լինէք, փի՛ւհ ձեզի:
«Երանի Ստեփանակերտը յանձնէին»՝
https://haytougchamlian.blog/երանի-ստեփանակերտը-յանձնէին/