Երևանի քաղաքապետի որոշումը
«Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սուսաննա Հրանտի Սարգսյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2020 թ. դեկտեմբերի 22-ի նիստի հ. 5 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 30.12.2020թ. h. 12-128842 զեկուցագիրը`
1.«Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սուսաննա Հրանտի Սարգսյանի հետ 2021 թվականի հունվարի 14-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /14.01.2021թ.-14.01.2026թ./։
Կարդացեք նաև
2.«Երևանի Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գայանե Ավետիսյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից։
Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ