Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ սա կոչվում է պետությո՞ւն

Հունվար 16,2021 22:05

Այն, ինչ քիչ առաջ լսեցի, ուղղակի ապշեցուցիչ էր։ Միքայել Մինասյանը ցուցադրեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի ձեռագրով գրված դիմումը ԱԱԾ գործակալ դառնալու մասին։ Արարատ Միրզոյանը մինչ այդ եղել է թուրքական և բացահայտվելուց հետո դարձել կրկնակի գործակալ։

Մինչ այդ, Հայաստանում ասեկոսեներ են տարածվել տարբեր քաղաքական, հասարակական գործիչների այս կամ այն երկրի գործակալ լինելու մասին։ Հետևելով նրանց գործունեությանը, «քաղաքական» կողմնորոշումների կտրուկ փոփոխությանը` ինքս ներքուստ ավելի հակված եմ եղել հավատալու նրանցից ոմանց գործակալ լինելու մեջ, բայց փաստեր չեմ ունեցել։

Այս բացահայտումից հետո, շատ գործընթացներ, որ տեղի ունեցան ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, ավելի որոշակի են դառնում։ Նախ, պարզ է, որ վարչապետն այդ մասին իմացել է, առնվազն պաշտոնը ստանձնելուց հետո։ Երկրորդ, նույնպես պարզ և տրամաբանական են դառնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ սկսված քրեական հետապնդումից սկսած, Արցախը հանձնելուց վերջացրած գործընթացները։

Բացահայտումից հետո, առաջանում են նաև լուրջ հարցեր։ Այդ նույն ստի և կեղծիքի հեղափոխությունը նախապատրաստելիս, իրականացնելիս, արդյոք գործակալն այդ ամենի մասին չի՞ հաղորդել և’ ԱԱԾ, և’ թուրքական իր կուրատորներին։ Հանրային ռադիո գրոհելուց հետո, ինչո՞ւ չկալանավորվեցին քայլականները։ Եվ ի՞նչ․․․ Արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը այս ամենի հետ կապ չուներ։ Եվ արդեն ինքս եմ կասկածում՝ ինքնասպանությու՞ն էր արդյոք այն, թե՞․․․

Եվ վերջապես, ի՞նչ հետևանքներ կունենա այս բացահայտումը։ Կհարուցվի՞ արդյոք, թեկուզ ուշացումով քրեական գործ և կկալանավորվի՞ Արարատ Միրզոյանը։ Իհարկե՝ ոչ։ Արարատ Միրզոյանը կհերքի իր գործակալ լինելու փաստը և զրպարտության համար դատի կտա Միքայել Մինասյանին։ ՀՔԾ-ն և Դատախազությունը հաղորդման մեջ որևէ քրեական հատկանիշ չեն տեսնի։ Իշխանության սպասարկուները, լյուստրացիա պահանջող «առաջադեմները» կհայհոյեն Միքայել Մինասյանին՝ որպես «նախկին» և վերջ, հարցը կփակվի անորոշ ժամանակով, ինչպես եղավ ծխախոտային մաքսանենգության մասին հաղորդումից հետո։ Եվ սա կոչվում է պետությո՞ւն։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

«Առավոտի» կողմից հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ՖԲ էջում այս առնչությամբ գրել է, թե Մինասյանի հայտարարությունը «պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»։ Միքայել Մինասյանն էլ արձագանքելով այս հերքմանը՝ ՖԲ իր էջում առաջարկեց փորձաքննության տանել Արարատ Միրզոյանի ձեռագիրը և ցուցմունք վերցնել նրանից, թե ինչ հանգամանքներում է դարձել ՀՀ ԱԱԾ գործակալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ւք says:

    Արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը այս ամենի հետ կապ չուներ.
    անշուշտ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031