«Ամերիկայի ձայն» – ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակի ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին։
Հաջինազարյանը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում: Ավարտել է Ինդիանայի համալսարանը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:
ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքում Հաջինազարյանը Արևմտյան Փենսիլվանիայում զբաղեցրել է Բայդենի նախընտրական արշավի մամլո քարտուղարի պաշտոնը: