Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ենք մեր ծառերը» արշավի նպատակն է Արցախում 50 000 ծառ տնկել և նպաստել տեղի էկոհամակարգի կայունացմանը

Հունվար 16,2021 18:56

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ մշտապես գործելով ի շահ և բարօրրություն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, և՛ պատերազմի ընթացքում, և՛ ստեղծված դժվարին իրավիճակում շարունակում է ներդնել իր ամբողջ ներուժը՝ գործուն քայլերի միջոցով հնարավորինս աջակցել իրավիճակի կայունացմանը։

2020թ․-ի աշնանն Արցախում տեղի ունեցող ցավալի իրադարձությունների ընթացքում Հիմնադրամը շուրջ 50 մլն դրամ արժողությամբ նվիրատվություն՝ մարդասիրական և տեխնիկական աջակցություն է տրամադրել Արցախին։ Չսահմանափակվելով տրամադրված օգնությամբ՝ FPWC կողմից մշակվեց նաև «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավը, որի նպատակն է Արցախում 50 000 ծառ տնկել և նպաստել տեղի էկոհամակարգի կայունացմանը։

Ընդգծենք, որ արշավին կարող են միանալ բոլորը «1 դոլար = 1 ծառ» բանաձևով /հղում/։ 2021 թվականի մարտ ամսից նախատեսվում է մեկնարկել աճեցման գործընթացը, իսկ արդեն հոկտեմբեր ամսին բույսերը պատրաստ կլինեն տնկման համար ընտրված վայրերում։ Տնկման շրջանը սկսվում է հոկտեմբեր ամսվա կեսից և ձգվում է մինչև նոյեմբերի վերջ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև եղանակային պայմանները, ինչից կախված տնկման աշխատանքները միգուցե հնարավոր լինի իրականացնել նաև ձմռան ամիսներին։ Հիմնադրամը մշտապես հետևողական է կատարած աշխատանքի արդյունավետության նկատմամբ ու առաջնորդվելով այս գաղափարախոսությամբ և իրականացնելու համար տնկված ծառերի հետագա խնամքը՝ FPWC համագործակցում է «Արցախի բնության հիմնադրամի» (ANF) հետ, որն Արցախում առաջին բնապահպանական ՀԿ-ն է։

FPWC և ANF նախատեսում են հետևել ծառերի բնական աճին պայմանականորեն 5 տարի շարունակ։ Հետագա խնամքը ներառում է ոռոգման իրականացում ամռան ամիսներին, պահպանություն անտառապահների կողմից, ինչի միջոցով կկանխարգելվի տարածքների օգտագործումը որպես արոտավայրեր և խնամքի այլ եղանակների իրականացում։

Այսպիսով, նվիրաբերելով ընդամենը 1 դոլար 1 ծառ տնկելու համար, հնարավոր կլինի Արցախում տնկել և աճեցնել շուրջ 50 000 ծառ։

2020 թվականի լայնածավալ պատերազմական գործողություններից հետո, տարածքների կորստի պատճառով, Արցախի բնակչության համար առաջացել է նոր մարտահրավեր` ջրի սակավության հնարավոր խնդիրը, քանի որ ջրային ռեսուրսների մեծ մասն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բնականաբար, անտառները ծառայում են որպես ջրի հավաքման, պահեստավորման, զտման և հոսքի բնական համակարգ ՝ առվակների, թաց մարգագետինների և ջրհորների միջոցով:

Նվիրատվությանը մասնակցելու հղում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031