Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի ազգային հավաքականը համատեղ հավաք է անցկացնում Ծաղկաձորում

Հունվար 16,2021 18:14

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի 18 թեկնածուներ գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ Խարկովի թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում:

Ռաֆայել Մեհրաբյան

Օրական երկու մարզման ընթացքում ուշադրություն դարձվում է բռնցքամարտիկների ընդհանուր ֆիզպատրաստության, ինչպես նաեւ տեխնիկատակտիկական որակների բարելավման վրա:

Բարձրադիր վայրում հավաքի ավարտից հետո հայ բռնցքամարտիկները կտեղափոխվեն Երեւան եւ մարզումները կշարունակեն Օլիմպավանում: Մրցաշրջան 2021-ի առաջին միջազգային մեկնարկը լինելու է Ստրանջայի գերմրցաշարը՝ փետրվարի 20-ին, որին կհաջորդի անցած տարվա մարտին Լոնդոնում կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որտեղ մեր Կորյուն Սողոմոնյանը հասցրել էր Տոկիոյի ուղեգիր նվաճել 52 կգ քաշային կարգում: Հաջորդ վարկանիշայինը կայանալու է Փարիզում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031