Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ սպասարկում է բացառապես Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը». Շարմազանով

Հունվար 16,2021 17:53

Այսօր Վանաձորում «Հայրենիքի փրկության շարժման» այցի ժամանակ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մարզեր իրենց այցի նպատակն այն է, որպեսզի ժողովրդի հետ զրուցեն, բացատրեն, որ օր առաջ պետք է ազատվել գործող իշխանությունից. «Նպատակը մեկն է՝ հանդիպել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրավիճակը եւ հասնել ընդհանուր հայտարարի, որ օր առաջ ազատվենք այս հողատու իշխանությունից, այս հողատու արարածից, որի պատճառով ու մեղքով երեկ Ալիեւն ու իր կինն ադրբեջանական թեյախմություն էին կազմակերպել մեր հոգեւոր եւ մշակութային մայրաքաղաք Շուշիում»:

Նախկին իշխանության ներկայացուցիչն ասում է, թե սա իշխանության համար պայքար չէ. «Ես ինքս իշխանության չեմ ձգտում, իմ կուսակցությունը՝ չի ձգտում, բայց մենք կորցրել ենք մեր արժանապատվությունը»,- ասում է Շարմազանովն ու շարունակում. «Ես ինքս հաճախ հարց եմ տալիս, թե ինչո՞ւ այս հողատուն հրաժարական չի տալիս, եւ ընդամենը մի պատասխան եմ գտնում, որ նրան թույլ չեն տալիս հրաժարական տալ երկու հոգի՝ իրա կառուցողական ընկեր Ալիեւը եւ Էրդողանը: Այլ տարբերակ չեմ գտնում: Այսօրվա իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ սպասարկում է բացառապես Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, եւ դրա պարզ օրինակը հունվարի 11-ի խայտառակությունն էր Մոսկվայում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031