«Չեմ ուզում առհասարակ այդ թեմայից խոսել, որովհետեւ այն, ինչ մենք արել ենք ռազմի դաշտում, դրան գնահատական տվել է ՊԲ հրամանատարությունը, որը տեսել է, թե իրականում պատերազմի մասնակցածներն ովքեր են: Ստահոդ տեղեկությունները, որոնք մշտապես փորձում են տարածել իմ եւ կողմնակիցներիս մասին, բանականություն ունեցող մարդը չի հավատա դրանց»,-Վանաձորում այսօր «Հայրենիքի փրկության շարժման» այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, թե պատերազմի ընթացքում «բարձունքից իջա, տեսա՝ Վանեցյանն իր տեղակայման վայրում չէ»:
Արթուր Վանեցյանը հորդորեց լրագրողներին. «Եկեք փակենք այս թեման: Ի՞նչ մեկնաբանեմ: Դասալիքն իրենք են՝ իրենց կյանքով: Իրենք փախել են ամեն ինչից, իրենք պարտվել են պատերազմում, իրենց պատճառով կորցրել ենք հայրենիքի, Արցախի հատվածի 70%-ը»,-շեշտեց Արթուր Վանեցյանը:
Նա նշեց. «Երբ Արգիշտի Քյարամյանին նշանակեցին ԱԱԾ տնօրեն, ես այդ ժամանակ ասացի, որ նրա նշանակումն ազգային անվտանգության սպառնալիք է: Ցավոք, կանխատեսումս իրականացավ, բայց ես այդ մասին չեմ խոսի: Ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ եւ ասել եմ՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ եւ լծվել հայրենիքի պաշտպանության գործին: Եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունն իր կամքով, դա տղամարդուն վայել չէ: Եթե խախտում է եւ պատվեր կատարում, դա առավել եւս տղամարդուն սազական չէ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հետաքրքիր է, Ա Վանեցյանը երբևէ կհասկանա, որ ինքը կլոր զրո է իր ողջ կենսագրականով….