Այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» Վանաձորում հանդիպում անցկացրեց համախոհների հետ:
Մինչ հանդիպումը շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ Գյումրիում ցուցարարներին «բոմժ» անվանեց. «Այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցու անունը: Ես կիսով չափ գյումրեցի եմ, մայրս գյումրեցի է: Եվ իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որ փողոցում մոտենում ու խոսում էր»:
Նրա խոսքով՝ Գյումրիում կատարվածը կազմակերպված է եղել, իսկ ինքը գիտի, թե ո՞ւմ կողմից եւ ինչպե՞ս են կազմակերպել. «Առավոտյան, որ ես դուրս եկա, մեր բակում մեկը կա, որ անօթեւան է եւ շիշ է հավաքում: Վիրավորական իմաստով չէ, բայց «բոմժ» այդպիսի մարդկանց են ասում: Ասում է՝ պարոն Մանուկյան մեզ ինչո՞ւ եք վիրավորել, այդ տականքներին մեզ հետ եք համեմատում»,- խոսքը եզրափակեց Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ