Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավարարված չենք, էլի կհանդիպենք». ծնողը՝ վարչապետի հետ զրույցի մասին

Հունվար 16,2021 14:57

Ժամկետային զինծառայողների մի քանի ծնողներ այսօր առավոտից կառավարությունում հանդիպում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մյուսներն էլ սպասում էին գործադիրի շենքի դիմաց:

«Նախ արձանագրենք, որ վարչապետը գնաց ընդառաջ մեր հետ հանդիպման՝ կարեւորելով հարցի լրջությունը եւ լսելով մեր բարձրաձայնած խնդիրները: Այնպես չի, որ այդ խնդիրների մասին իրենք տեղյակ չեն, պարզապես մեր կողմից ինչ ահազանգեր որ կան, ուզում էր տիրապետել դրանց, մեր դիրքորոշումներին»,-հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողի ծնող Սուրեն Սահակյանը:

«Մենք վարչապետի հետ եկանք համաձայնության, որ մոտ ժամանակներս մի անգամ էլ հանդիպենք՝ մեր հարցերի պատասխանները ստանալու»,-հայտնեց ծնողը:

Նա նշեց, որ իրենք բավարարված չեն, որովհետեւ հարցերի պատասխանների լուծման մասին խոսելը դեռ վաղ է:

«Մենք ընդհանուր խնդիրների շուրջ ենք խոսել: Առավել մանրամասն կհայտնենք հաջորդ հանդիպումից հետո, որն առաջիկայում կլինի»,-եզրափակեց Սուրեն Սահակյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ ասել:

Հավելենք, որ ծնողների մի մասը պահանջում է արձակուրդ տրամադրել ժամկետային զինծառայության մեջ գտնվող եւ պատերազմին մասնակցած իրենց որդիներին, մի մասն էլ՝ նրանց ծառայությունը կազմակերպել Հայաստանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031