Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենք կորցրել ենք ոչ միայն տարածաշրջանային սուբյեկտ լինելու հանգամանքը, այլև մեր սուվերենության զգալի մասը․ Բագրատ Եսայան

Հունվար 16,2021 13:58

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

Այս երկու քարտեզների տարբերությունը միայն փոփոխված սահմանները, Արցախի, հիմա նաև Հայաստանի կողմից կորցրած տարածքները, տասնյակ հազարավոր փախստականները, ավելի քան տասը հազար վիրավորները, հինգ հազար զոհվածները, այդքան էլ սգավոր ընտանիքները, հազարավոր անհետ կորածները, հարյուրավոր գերիները, Արցախյան առաջին հերոսամարտում իրենց կյանքը տված հազարավոր հերոսները, ցուրտ ու մութ տարիները հաղթահարած, հաղթած հայ ժողովրդի խոցված արժանապատվությունը, Սփյուռքում մեր հայրենակիցների գլխահակ, ամոթահար վիճակը չէ միայն։

Հայաստանի անկախացումից և Արցախյան հաղթանակից հետո Հայաստանի Հանրապետությունը, իր մարտունակ բանակով, դարձել էր տարածաշրջանում հաշվառելի գործոն, գերտերություններն իրենց ծրագրերը կազմելիս մեր երկիրը դիտարկում էին որպես այստեղ հնարավոր զարգացումների վրա ազդելու ունակ մի պետություն։

Ցավոք, ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները, որի հետևանքը եղավ իրենց կողմից ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթը։

Արդյունքում մենք, վերոհիշյալ կորուստներից բացի, կորցրել ենք ոչ միայն տարածաշրջանային սուբյեկտ լինելու հանգամանքը, այլև մեր սուվերենության զգալի մասը, վերածվելով ռուսական ֆորպոստի։ Մեզ վերաբերվող հարցերն արդեն քննարկվում են ոչ թե վարչապետի աթոռին փռված փալասի, այլ Ռուսաստանի նախագահի հետ, մեր համար կենսական, հայ ազգի գոյաբանական հարցերը լուծվում են, հիմնվելով ոչ թե մեր ազգային շահերի գնահատման վրա, այլ ելնելով նրանից, թե ինչքանով են դրանք համընկնում Ռուսաստանի շահերի հետ։

Ու ողբերգությունն այն է, որ այսքանից հետո այդ անպատիվ … …-ը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և կան նրան պաշտպանող հայազգի արարածներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031