Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարում խաղացվել է յոթ տուր:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը յոթ հնարավորից կորցրել է ընդամենը մեկ միավոր: Նրան հետապնդող գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը (Հայաստան), ռուսաստանցիներ Ռուդիկ Մակարյանը եւ Սերգեյ Լոբանովը ունեն 4,5-ական միավոր:
Հուշամրցաշարի մասնակից գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը՝ երեւանցի կանանց գրոսմայստեր, կանանց ազգային հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 2,5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ