Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի իշխանավարման ամեն մի նոր օրը նոր ձախորդություններ է բերում ու բերելու Հայաստանին․ «Փաստ»

Հունվար 16,2021 11:57

Հայաստանի իշխանությունները շտապում են ճանապարհների ապաշրջափակումը համարել մեծ ձեռքբերում կամ հաջողություն, ավելին՝ Փաշինյանը դրա հետ հույսեր է կապում, թե ազատ հաղորդակցության առկայությունը հնարավորություն կտա երկարաձգել իր իշխանությունը, բայց այդ խնդրի հետ կապված անորոշություններն ու պոտենցիալ սպառնալիքներն ավելի մեծ են։

Դեռ հարցի մյուս կողմն է, թե ինչու Փաշինյանը ստորագրեց նման հայտարարության տակ՝ առանց գերիների հարցը լուծելու: Այլ հարց է նաև այն հանգամանքը, թե ինչպես կարող է հազարավոր զոհերի, բազմաթիվ գերիների ու Արցախի մեծ մասի կորստի պատճառ դարձած իշխանությունը հրճվել նման անհեթեթ հեռանկարով: Այստեղ կան նաև խորքային խութեր: Առանց այն էլ Հայաստանը տնտեսապես ոչ բարվոք վիճակում է գտնվում, և թուրքական կապիտալը կարճ ժամանակ անց կարող է ներթափանցել՝ Հայաստանում ներդրումներ կատարելու և այլ ծրագրերի անվան տակ, ու մեծ հաշվով քաղաքականություն պարտադրել, թուրքական կախվածության մեջ գցել։

Դրա համար հենց այս փուլից սկսած Հայաստանը պետք է փորձի քայլեր ձեռնարկել, որպեսզի տնտեսական աջակցություն ստանա Ռուսաստանից, Արևմուտքից, Չինաստանից, Հնդկաստանից և արաբական այն երկրներից, որոնք անհանգստացած են Թուրքիայի դիրքերի ամրապնդումից։ Բացի այդ, շատ է խոսվում, թե տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ հաղորդակցվելու հնարավորություն կստանա, բայց խնդիրն այն է, որ որևէ երաշխիք չկա, թե այդ հաղորդակցության ուղին կարող է արդյունավետ գործել։ Առավել ևս դա չի կարող անվտանգ լինել:

Նույնիսկ խորհրդային տարիներին Նախիջևանով ու Ադրբեջանով երթևեկությունը ապահով չի եղել, ուր մնաց հիմա, երբ սահմանամերձ շրջանների բնակիչները ուղղակի գերի են ընկնում ադրբեջանցիների մոտ։ Իսկ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող և Սյունիքով անցնող ճանապարհն արդյունավետորեն կարող է գործել, քանի որ այդ ճանապարհի վրա հսկողություն են իրականացնելու ռուս խաղաղապահները։

Փաստորեն Հայաստանը հաղորդակցության ուղիների առումով երաշխիքներ է ապահովում Ադրբեջանի համար, սակայն իրեն չի հաջողվել որևէ երաշխիք ստանալ ադրբեջանական կողմից։ Միով բանիվ՝ Փաշինյանի իշխանությունն ի վիճակի չէ լուծել որևէ հայանպաստ հարց, ինչի համար էլ մեր հանրության մեծամասնությունը գտնում է, որ նա պետք է հեռանա, իսկ դրանից հետո նոր իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն կուտակված բազմաթիվ խնդիրներով։ Հակառակ դեպքում Փաշինյանի իշխանավարման ամեն մի նոր օրը նոր ձախորդություններ է բերում ու բերելու Հայաստանին:

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031