Նախորդ խմբագրականում ես գրել էի այն մասին, որ, եթե Փաշինյանը մնա վարչապետի պաշտոնում, արտահերթ ընտրություններ անցկացնելը ժամանակի եւ ռեսուրսների անիմաստ կորուստ է լինելու, որովհետեւ այդ պարագայում իշխանության վերարտադրությունն անխուսափելի է:
Բնականաբար, հարց է առաջանում, իսկ ո՞ր դեպքում այդ միջոցառումն իմաստ կունենա: Ինձ այժմ սրտամոտ է «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներկայացնող Սուրեն Սահակյանի առաջարկը, որ քիչ թե շատ նորմալ ընտրություններ անցկացնելու համար կես տարի պետք է լինի «չեզոք» վարչապետ եւ «չեզոք» կառավարություն: Պարզ է, որ Փաշինյանն ու իր թիմը դրան համաձայն չեն, իսկ նրանց վրա ճնշում գործադրելու մեխանիզմներ, որքան հասկանում եմ, չկան: Բայց զուտ տեսականորեն լավագույն տարբերակն, իմ կարծիքով, այն է, որ ժամանակավոր վարչապետի պաշտոնը զբաղեցնի մի մարդ, որը ո՛չ անձամբ, ո՛չ էլ՝ որպես կուսակցության կամ կուսակցությունների խմբի ներկայացուցիչ, իշխանական հավակնություններ չունի եւ առաջիկա ընտրություններին չի մասնակցի: Այդպիսի թեկնածու ես, ճիշտն ասած, այս պահին չեմ տեսնում, բայց խորը մտածելու դեպքում, նման մարդկանց, հավանաբար, հնարավոր է գտնել:
Մնացած տարբերակները նույնքան փակուղային են, որքան Փաշինյանի մնալով արտահերթ ընտրություններ անցկացնելն է: Եթե «ժամանակավոր վարչապետ» դառնա, ասենք, Վազգեն Մանուկյանը, ապա նա մոտակա 6 ամիսներին «կաշխատի» 17 կուսակցություններից մեկի կամ մի քանիսի հաղթանակի համար: Եթե այդ պաշտոնը զբաղեցնի Ռոբերտ Քոչարյանը, ապա նա ամեն ինչ կանի, որ եւս մի քանի ժամկետով վարչապետ մնա, եւ, ի դեպ, կհաստատի շատ ավելի կարծր եւ, մասնավորապես, մեզ՝ լրագրողներիս համար շատ ավելի անբարենպաստ ռեժիմ, քան հիմա է: Բայց զուտ քաղաքական իմաստով կլինի իշխանության նույն վերարտադրությունը: Այնպես որ ինքնին արտահերթ ընտրությունները եւ անգամ ԱԺ-ի կողմից քաղաքական հավակնություններ ունեցող «ժամանակավոր վարչապետ» ընտրելը հարցի լուծում չեն:
Այս ամենը, կրկնեմ, զուտ տեսական տարբերակ է. իրական սցենարն այն է, որ Փաշինյանը կմնա վարչապետի պաշտոնում արտահերթ կամ հերթական ընտրությունների արդյունքում՝ այնքան ժամանակ, մինչեւ նրա դեմ իշխանական վերնախավում դավադրություն կազմակերպվի կամ հեղափոխություն տեղի ունենա: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ եմ ես բարձրացնում «ժամանակավոր վարչապետի» տեսական տարբերակը: Միայն մի նպատակով՝ ցույց տալու համար, որ մեր պետության խնդիրները կախված չեն կոնկրետ անձերից:
Կարդացեք նաև
Այս իշխանությունը վաղ թե ուշ կփոխվի: Ասացեք, խնդրեմ, որն է լինելու հաջորդ իշխանության առաջնային քայլը: Կասկածո՞ւմ եք, որ դա կլինի Փաշինյանին «պետական դավաճանության» համար դատելը, ինչպես նաեւ այսօրվա պաշտոնյաների ու պատգամավորների դեմ քրեական հետապնդումներ իրականացնելը: Ինչո՞ւ է այդպես: Ոչ թե այն պատճառով, որ այս իշխանությունը իրականում խայտառակ պարտության եւ ազգային նվաստացման հեղինակ է: Պարզապես ՀՔԾ-ն, դատախազությունը եւ մնացածը կհայտնվեն արդեն նոր իշխանության գրպանում եւ դարձյալ կկատարեն այն, ինչ կփչի նոր վարչապետի խելքին:
Իսկ դրանից կարելի է անել միայն մեկ հետեւություն. 2018 թվականի հեղափոխությամբ պետական համակարգը չի փոխվել՝ որքան էլ մենք դա կցանկանայինք, եւ որքան էլ իշխանությունն ու նրա քարոզիչները փորձում են մեզ համոզել: Իսկ ինչու չի փոխվել՝ դա երկար խոսակցության թեմա է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առաջարկում եմ առաջիկա որոշոկի ժամանակահատվածի համար կատարել սահմանադրական փոփոխություն, այն է, վարչապետի թեկնածուի համար անհրաժեշտ պայման – որևէ կապ չի ունեցել և չունի «ղարաբաղյան կլանի» հետ…
Զբաղվում եմ IT բիզնեսով, երբեք ոչ մի երկր ոչ մի իշխանության հետ որևէ կապ չեմ ունեցել: 17թ ընտրություւնեռից առաջ մեկնաբանություն էի գրել, որ քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն է ինչ որ չափով ադեկվատ ընկալում աշխարհում իրավիճակը: Չհավատացիք:
Հիմա հակառակն ասեմ: Շրջանառվող վարչապետի թեկնածուներից՝ Մանուկյան, Մարության, անկախ թեկնածու (օրինակ Վարսամյան Վահեն Թաթոյանին էր առաջարկում), Փաշինյան, ամենա ոչ ադեկվատ անիմաստ տարբերակը գործող վարչապետն է, ու եղած տարբերակներից ցանկացածը անհամեմատ ավելի լավ կլինի: Կարծում եմ էլի չեք հավատում: Ապագան ցույց կտա, հուսով եմ ավելի պակաս դաժան ձևով:
Քոչարյանը լավ չհասկացա ինչ կապ ուներ: Հուսով եմ նախկինների վերադառնալու լեգենդը վառ պահելու փորձ չէր:
Հանրաքվե անցկացնել:
Փոխել Սահմանադրությունը:
Ընդունել Հայրիկյանի առաջարկած սահմանադրությունը:
Իրականացնել իշխանությունների ընտրություններ աշխարհի բոլոր հայերի մասնակցությամբ:
Հրավիրել պետության ղեկավարի պաշտոնին ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին՝ Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրենին:
Ազգերի լիգայի (ՄԱԿ) կողմից ճանաչված պետականության վերականգնման ակտի ընդունում:
Գյուղատնտեսության համար ազատագրել հայկական լեռնաշխարհի թավշյա մարգագետինները հայկական կիսակոպտաբուրդ ոչխարների համար և մի մոռացեք Նժդեհի վերջին խոսքերը
https://www.youtube.com/watch?v=yJYEMg3-sPI
“Իսկ ինչու չի փոխվել՝ դա երկար խոսակցության թեմա է”
Ոչ, կարճ է.
Ով որ 2018ին հաւատացած է որ այս անլուրջներու, անփորձներու եւ գործակալներու համախումբը որեւէ բարեփոխում կրնար բերել, բաւական միամիտ վիպապաշտ մն է։
Միշտ ասում եմ, երկրի ղեկավարի արածը պետքա գնահատել արդյունքով։
Իմ համար ոնց ընտրվեց երկրորդկան։
Դեմոկրատիան էտ որնա, որ կիսագրագետ մեկը ժողովրդին, կարելիա ասել ամբոխին քծնելով հպարտ քաղաքացի, խոնարհվում են ձեր առաջ, հպարտանում եմ ձեզանով, սուտ խոստումներ տալով, ոսկե սարեր խոստանալով իբր ազատ ընտրություններով գալիսա իշխանության ու երկրի հերը անիծումա՞
Ասենք Ալիեվը իր երկրի պատմության պատմության մեջ կմնա որ պատերազմ հաղթած ղեկավար։ Էտ ֆոնին անգամ 100վոր լրագրողների տարիներով բանտերում պահելը մանր հարցա։
Նույն մեր մոտ, Քոչարյանը իմ համար երկրի լավագույն ղեկավարնա։ Որպես Արցախի ղեկավար պատերազմա հաղթել, որպես Հայաստանի ղեկավար տնտեսությունը հսկայական տեմպով զարգացրելա։
Էտ ֆոնին Ա1պլյուս փակվեց, լևոնական ցուցարարները բախվեցին ոստիկանության հետ մի քանիսը սպանվեցին, մանր մունր հարցեր են։
Առավել ևս որ մեր մոտ երբևէ տենց բան չի եղել, որ լրագրողներին հարյուրներով բանտերում փակեն, առավելագույն նիվան վառել են, հետո նորն են առել մի ահագին էլ փող են տվել, որ չբողոքի։
Ժողովրդի կողմից վստահությունը կորցրած իշխանությունը եւ ժողովրդի կողմից վստահությունը կորցրած ընդդիմությունը զբաղված են ազգի հետեւողական պառակտմամբ: Այդ երկուսին մենք պետք է հակազդենք ժողովրդի միաբանությամբ: Քանի դեռ մենք պառակտված ենք, մենք թույլ ենք եւ թշնամու համար նվեր, իսկ այդ ուժերը գիտակցված թե միամտորեն իրենց պառակտումով թշնամուն են ծառայում: Փոխանակ ներկայացնեն իրենց հստակ ռազմավարական սկզբունքները, որոնց շուրջ երկու կողմերն էլ ունեն կոնսենսուս միաձայնություն եւ եթե իշխանությունը հատկապես խախտի այդ սկզբունքներից թեկուզ մեկը, նոր միայն ժողովրդի օգնությամբ այդ անսկզբունք իշխանությունը արտահերթ ընտրությամբ փոխել ավելի սկզբունքային ընդդիմությամբ: Պարոնայք, եթե սկզբունքներ ունեք, խոսեք սկզբունքների լեզվով: