Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։
Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Կարդացեք նաև
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Ապարան և Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ