Ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերումը Թուրքիայի համար վերածվում է թիվ մեկ գլխացավանքի: 2019-ի հուլիսի կեսերին սկսվեցին Ռուսաստանի նորագույն հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները Թուրքիա, ինչը ճգնաժամ առաջացրեց ԱՄՆ-ի հետ այդ երկրի հարաբերություններում:
Սակայն Թուրքիան, իր գործելաոճին հավատարիմ, C-400-երի գործարքում ի սկզբանե ունեցել է հեռահար նպատակներ: Այդ երկրի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը վերջերս հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանից գնել C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակը, եթե իրենց փոխանցվի նաեւ դրանց պատրաստման տեխնոլոգիան:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում