Սյունիքի մարզում բնակիչներն սկսել են նորոգել 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ընթացքում վնասված անշարժ գույքը՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված փոխհատուցման միջոցներով։
Փոխհատուցում է տրվում Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ եւ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրերի բնակիչներին։
Սյունիքի մարզպետարանի մասնագետները համայնքապետարանների աշխատակիցների հետ միասին վնասված գույքի ուսումնասիրությունն իրականացրել են երկու փուլով։
Պատերազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո Դավիթ Բեկում չափագրվել-ուսումնասիրվել էր 57 տուն, դրանց տերերն արդեն ստացել են ընդհանուր 30 մլն 443 հազար դրամ փոխհատուցումը։ Վերջին օրերին Դավիթ Բեկում ուսումնասիրվել է եւս 34 տուն։
Կարդացեք նաև
Ներքին Խնձորեսկում արդեն փոխհատուցում է ստացել 16 տուն՝ 14 մլն 196 հազար դրամ ընդհանուր գումարով, երկրորդ փուլով ուսումնասիրվել է եւս 15 տուն։
Ներկա պահին մարզպետարանում հաշվարկում են երկրորդ փուլի չափագրման արդյունքները, եւ տվյալները կուղարկվեն ՀՀ կառավարություն։
Սյունիքի մարզպետարան