Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կտեղակայվի Աղդամում. Չավուշօղլու

Հունվար 15,2021 20:45

Լեռնային Ղարաբաղում կրակի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կտեղակայվի Աղդամում՝ շփման գծից 8 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«60 թուրք, 60 ռուս զինվորականներ կվերահսկեն Լեռնային Ղարաբաղում կրակի վերահսկումը: Արդեն սկսվել է թուրք զինվորների տեղակայումն Ադրբեջանում»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում երկկողմ բանակցություններ կանցկացվեն Ադրբեջանի հետ: «Մենք հետագայում էլ կշարունակենք Ադրբեջանի հետ գնահատել կրակի դադարեցման մասին հարցերը»,- ասել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն նշել է, որ իրենք խրախուսում են Ռուսաստանին ստորագրել համաձայնագիր Արցախում խաղաղապահ ուժերի կարգավիճակի մասին: Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից որևէ բողոք չեն ստացել:

«Հիմնական հարցն այն է, որ ռուս խաղաղապահները թույլտվություն են տալիս տեղաշարժվել Լաչինի միջանցքով: Դրա համար անհրաժեշտ է ստանալ Ադրբեջանի թույլտվությունը: Ղարաբաղն ադրբեջանական տարածք է: Եթե վաղը կսահմանվի ինչ-որ ստատուս քվո, ապա դա նույնպես կլինի Ադրբեջանի սահմանների շրջանակում: Ուստի չի կարելի դա անել առանց Ադրբեջանի թույլտվության: Մենք ասել ենք, որ «դուք ներկայացված եք որպես խաղաղապահներ, բայց լիազորված չեք որոշում կայացնել այն հարցում, թե ով կարող է ներսուդուրս անել»»,- ասել է Չավուշօղլուն:

Ըստ Չավուշօղլուին՝ Նախիջևանի միջանցքի հարցում նման խնդիր չի լինի: Ըստ նրա՝ դա հաստատվել է Մոսկվայում Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպմանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031