Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գեւորգյանի եւ Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:
Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարեւորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը
ՀՀ Ազգային ժողով
Կարդացեք նաև