Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիից ընտանիքը չգիտի որտեղ և ինչպես է շարունակելու կյանքը

Հունվար 15,2021 19:11

Կարինե Շամիրյանը Շուշի քաղաքից է։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին օրերին Կարինեն երկու աղջիկների հետ ստիպված էր լքել հայրենի քաղաքը՝ Շուշին։ Տարբեր տեղերում ժամանակավոր ապաստանելուց հետո ընտանիքը հասավ Դիլիջան։

«Դուրս գալուց մեզ հետ ոչինչ չվերցրեցինք, վստահ լինելով, որ վերադառնալու ենք։ Մեր բոլորի մոտ այն միտքն էր, որ մենք հաստատ հաղթելու ենք և վերադառնանք մեր հայրենիքը ու շարունակենք մեր կիսատ թողած գործերը։ Սակայն պատերազմը դաժան և անկանխատեսելի բան է և եղավ շատ ցավոտ ավարտ»,- կիսվում է Կարինեն։

Կարինեն խոստովանում է, որ չնայած երկար ժամանակ է անցել, բայց դեռ ինքը չի համակերպվում այն մտքի հետ, որ ամեն ինչ կորցրել է և այլևս երբեք չի վերադառնալու Շուշի։

Դիլիջանի հյուրանոցներից մեկում ապաստանած ընտանիքը դեռ չգիտի էլ թե ինչպես և որտեղ է կարողանալու վերակառուցել իր կյանքը։

«Ես անընդհատ սպասում եմ, որ պետք է հետ գնամ և չենք կարում համակերպվենք էն մտքի հետ, որ ամեն ինչ կորցրել ենք ու չենք կարող վերադարձնել։ Արդեն այնքան ենք խճճվել այդ մտքերի մեջ, որ արդեն ապագայի հանդեպ հույսեր չունենք և վատատես ենք դարձել։ Կարծես երազ լինի, որից ուզում ես արթնանաս»,- արցունքները չեն թողնում Կարինեին շարունակել խոսքը։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031