Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը նրանց է ներկայացրել հունվարի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Քննարկվել են նաև Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականության արդիական հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ