Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար չունեցող քրեական գործ է, որն ինչպես հարուցվել է, այդպես էլ քրեական հետապնդումը դադարեցվելու է. Արամ Վարդևանյան

Հունվար 15,2021 17:54

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ներկայիս պայմաններում, երբ հանրությանը հուզում են առանցքային բնույթ ունեցող հարցեր՝ պետական դավաճանության հանցակազմից մինչև ռազմագերիների՝ օր առաջ լուծման ենթակա հարցը, մեր դատախազությունը հայտարարություն է տարածում «Այբ» կրթական հիմնադրամի մասին։ Հայտարարությունը վերաբերում է պետության կողմից որպես՝ բառացի եմ մեջբերում, նվիրատվության 8․3 մլն դրամ վատնմանը։ Դասական անհեթեթություն։ Իսկ առիթը, բնականաբար, ԿԳՄՍ նախարարի գրությունն է։

Պարզապես տեղեկացնեմ՝ «Այբ» կրթական հիմնադրամը և Հիմնադրամի աջակիցները, արդեն բոլորին հայտնի Համահայկական հիմնադրամին պատերազմական պայմաններում փոխանցել էր 125,000 ԱՄՆ դոլար, այսինքն` շուրջ 65 միլիոն դրամ։ Համահայկական հիմնադրամի մասով, իհարկե, քրեական գործ չի հարուցվել, չնայած դրա ակնհայտ առիթների առկայությանը։

Իսկ ինչ վերաբերում է հենց այս «քրեական գործի» հարուցմանը, բոլորին պարզ է, որ 3 տարի կրթության հայտնի նախարարի ջանքերի, խելակորույս խնդրանքների արդյունքն է։ Բայց հիշում եք, չէ՞, հարյուրավոր միլիոններից էր խոսում «հայտնի նախարարը»։

Քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար չունեցող քրեական գործ է, որն ինչպես հարուցվել է, այդպես էլ քրեական հետապնդումը դադարեցվելու է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031