Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրում եմ այն օրենքը, որը գլխավոր դատախազին վերապահում է քրեական գործով տուժողների հետ հանդիպելու և գործի մանրամասները քննարկելու իրավասություն. Ալեքսանդր Կոչուբաև

Հունվար 15,2021 17:46

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը

Օծանելիքի գողության գործով տուժող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո դիմում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նա պարզաբանի, թե ինչ հիմնավորմամբ է հանդիպել քրեական գործով տուժողի հետ և նրա հետ քննարկել գործի մանրամասները։

Բացի այդ՝ միջնորդել էի հանդիպել պաշտպանական կողմի հետ և վերջինիս հետ ևս քննարկել գործը։

Ստացել եմ այս պատասխանը։ Այժմ փնտրում եմ այն Սահմանադրությունը և օրենքը, որը ՀՀ գլխավոր դատախազին վերապահում է քրեական գործով տուժողների հետ հանդիպելու, կալանավորումների և գործի մանրամասները քննարկելու իրավասություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031