Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան այցելելու առիթը երբեք բաց չեմ թողնում, ինձ համար հայերը շատ հարազատ են. Բորիս Գրաչևսկու հիշատակին. «Ա1+»

Հունվար 15,2021 17:32

«Հումորը միջազգային լեզու է, և սա է գրավականը, որ խորհրդային տարիների մանկության սիրված «Երալաշն» այսօր էլ ունի իր հանդիսատեսը հետխորհրդային երկրներում»,- ասում էր մանկական կինոհանդեսի հիմնադիր, ռեժիսոր Բորիս Գրաչևսկին:

«Ինձ համար հայերը շատ հարազատ են ու Հայաստանը՝ շատ սիրելի: Այդ իսկ պատճառով ձեր երկիր այցելելու առիթը երբեք բաց չեմ թողնում»,- նշում  էր Գրաչևսկին։

Նա «Ռոլան» մանկապատանեկան փառատոնի բարեկամներից էր և միշտ մասնակցում էր փառատոնին թե իր ֆիլմերով, թե անձամբ։ Հայաստանյան այցերից մեկի ժամանակ «Ա1+»-ը, փառատոնի կազմակերպիչների և Բորիս Գրաչևսկու հետ մեկնեց Լոռու մարզ, որտեղ ռեժիսորը ցանկություն էր հայտնել անձնապես հանդիպելու մարզաբնակ երեխաներին ու ներկայացնելու «Երալաշի» ֆիլմերը: Վանաձորից Գրաչևսկին հասավ մինչև Թեղուտ և Շնող:

«Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին երեկ՝ հունվարի 14-ին, հրաժեշտ է տվել կյանքին 71 տարեկան հասակում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031