ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։
Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։
Կատարված փոփոխությունների արդյունքում` ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա։
Կարդացեք նաև