«Եթե Նախիջևանի տարածքը կապվելու է Թուրքիայի հետ ուղղակի՝ առանց Հայաստանի միջոցով, դա ամենամեծ ռիսկն է Հայաստանի համար».- «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց «Ամերիա» խորհրդատվական կազմակերպության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Նրա խոսքով՝ դա կլինի այն դեպքում, երբ Թուրքիան ապաշրջափակման խնդիրը կոորդինացված չլուծի․ «Մեր օգուտներ ստանալու հնարավորությունները, կարծում եմ, շատ կլինեն։ Ես կարծում եմ, որ սա, իրականում, մեր բանակցային դիրքերի ամենալուրջ հատվածն է։ Որովհետև ինչքան ես հասկանում եմ, այսօր բանակցությունների սեղանին դրված տարբերակը չի ենթադրում հետագայում Նախիջևանի կողմից մուտքը հայկական տարածք՝ Երասխի մոտ։ Եթե դա պետք է լինի մուտք Հայաստանի տարածք, հետևապես՝ դա նշանակում է, որ Գյումրիից դեպի Կարս ճանապարհը նույնպես պետք է աշխատի։ Այսօր, բանակցություններին մասնակցում են երեք կողմեր, չի մասնակցում Թուրքիան, և Թուրքիային նախապայման չի դրվում Թուրքիայի կողմից ապաշրջափակումը բացել, ես կարծում եմ, որ այդտեղ ունենք որոշակի խնդիր»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ