Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջան ուղարկված F-16-երի խմբում կային ՀՕՊ ճնշման գործում մասնագիտացած միավորներ. Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. «Ռազմինֆո»

Հունվար 15,2021 16:34

«Ռազմինֆո»-ն փորձել է վերլուծել սեպտեմբերի 27-ից Արցախում ռազմական գործողություններին Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը։ Այս թեմայով մեր առաջին հոդվածը Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչների հնարավոր կիրառման մասին է:

2020թ. հուլիսի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց Ադրբեջանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) հետ համատեղ զորավարժության անցկացման մասին: Հուլիսի վերջին Ադրբեջան ժամանեց Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչների խումբը:

Առանձին ուշադրության է արժանի F-16-երի կազմը: Ադրբեջան ժամանած 151-րդ, 152-րդ էսկադրիլաների ինքնաթիռները մասնագիտացած են հակառակորդի ՀՕՊ-ը ճնշելու գործում:

Ինքնաթիռների հետ միասին Ադրբեջան էր եկել նաև Մարզվանի ավիաբազայից (151-րդ էսկադրիլան հենց այս բազայի կազմում է) գնդապետ Գյոքհան Գյուրաքարը, ով հիշատակվում է որպես «օպերատիվ գծով հրամանատար»: Ի պաշտոնե հենց օպերատիվ գծով պաշտոնյան է պատասխանատու գործողությունների մշակման և անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպման համար:

Բացի վերոնշյալից, խմբում կար նաև Թուրքիայի ՌՕՈւ 162-րդ էսկադրիլայից առնվազն մեկ կործանիչ:

Թուրքիայի ՌՕՈւ F-16-երի՝ Ադրբեջանում «տեղակայման պատմությունը» թերևս ամբողջացնում է պատերազմի ավարտից հետո ավիացիոն տարբերանշանների և աքսեսուարների վաճառքով զբաղվող թուրքական մի կայքում հայտնված 151-րդ էսկադրիլայի՝ Արցախյան պատերազմի թեմայով  տարբերանշանը:

Թուրքիայի ՌՕՈւ 151-րդ էսկադրիլայի՝ Արցախյան պատերազմի թեմայով տարբերանշանը

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջան էր ուղարկվել Թուրքիայի ՌՕՈւ էսկադրիլաներից F-16-երի համահավաք խումբ, ընդ որում՝ դրանց թվում կային ՀՕՊ ճնշման գործում մասնագիտացած միավորներ։ Մյուս կողմից պատերազմի մեկնարկին Ադրբեջանի հասցրած հարվածների մարտավարությունը, որն ուղղված էր առաջին հերթին հայկական ՀՕՊ ճնշմանը հիմք է տալիս կատարել հետևյալ եզրակացությունները․

1․Մեծ է հավանականությունը, որ պատերազմից առաջ և դրա ընթացքում թուրքական ինքնաթիռներն իրենց թռիչքների ժամանակ զբաղվել են հայկական ՀՕՊ-ի տեղաբաշխման, կազմի, կառուցվածքի, մարտավարության ու «թույլ տեղերի» բացահայտմամբ։

2․Չի կարելի բացառել, որ այդ ինքնաթիռները պատերազմի ընթացքում մասնակցել են նաև հայկական ՀՕՊ ճնշման գործողություններին։

3․Եվ վերջապես, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում թուրքական F-16-երի խնդիրներից էր նաև ՀՀ ԶՈւ ՍՈւ-30ՍՄ կործանիչների հնարավոր միջամտությունից Ադրբեջանին ապահովագրելը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031