Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Գևորգյան. «Ադրբեջանի կողմից ապաշրջափակումը մեզ ոչինչ չի տալու»

Հունվար 15,2021 16:10

«Երկաթգծի կամ ընդհանրապես ապաշրջափակման մասին խոստումները ավելի շատ քաղաքական բնույթի են»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպված քննարկման ընթացքում ասաց բեռնափոխադրումների ոլորտի մասնագետ Նորայր Գևորգյանը։

Նշենք, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։

Նա կասկածում է, որ այդ աշխատանքները երկու տարում հնարավոր կլինի անել․ այն շատ երկար ժամանակ կպահանջի։

«Հայաստանը առանց այդ էլ ունի բեռնափոխադրումների շատ քիչ քանակ, Հարավկովկասյան երկաթուղին անում է դա։ Ու եթե վերցնենք Հարավկովկասյան երկաթուղու բեռնաշրջանառությունը, դրան գումարենք ավտոբեռնաշրջանառությունը՝ ինչը, որ Հայաստան մտնում է, դուրս է գալիս, Ադրբեջանի կողմից ապաշրջափակումը մեզ ոչինչ չի տալու։ Մեզ համար երկաթուղով ինչ որ գալիս էր` ուղարկել Մոսկվա ավելի թանկ է նստելու, քան թե Հարավկովկասյան երկաթուղով անել այն, ինչ անում են։ Դրան գումարած՝ Ադրբեջանի տարածքը՝ որպես միջակից ճանապարհ, երբեք ավելի էժան չի լինի, քան Լարսը, բացառությամբ այն դեպքերի, երբ այս եղանակին փակվում են ճանապարհները մի քանի օրով, բայց դա տարվա մեջ մի անգամ կարող է լինել»,- ասաց Նորայր Գևորգյանը։

Նրա խոսքով՝ եթե երկաթուղին նույնիսկ հիմա բաց լիներ, ավելի ձեռնտու կլիներ Լարս գնալ, որովհետև այդ դեպքում ինքնարժեքը գրեթե երկու անգամ կբարձրանա․ «Էլ չեմ ասում՝ սահմանի հետ կապված խնդիրները, բոլորս էլ գիտենք, կաշառքը և այլն։ Դրանք բոլորը գումարվում է ինքնարժեքին և հաստատ ձեռնտու չի լինի»։

Նորայր Գևորգյանը հավելեց, որ Հայաստանի համար ավելի ձեռնտու կլինի Թուրքիայի հետ սահմանի բացումը․ «Եթե մենք ունենք թե՛ արտահանման, թե՛ ներմուծման իմաստով շրջափակող երկիր, ապա դա հաստատ Ադրբեջանի կողմից չէ։ Մեզ համար խնդիրը հիմնականում դեպի Արևմուտք է, այսինքն՝ դեպի Եվրոպա։ Գիտեք, որ Թուրքիան հայկական բեռնատարեր չի թողնում, այն ինչ մենք թողնում ենք։ Եթե բացվի հայ-թուրքական սահմանը այդ իմաստով հաստատ անհամեմատ ավելի մեծ օգուտ կբերի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031