Ermenihaber. Թուրքիայի Փոստային և հեռագրական կազմակերպության (PTT), Aktif Bank-ի և Ադրբեջանի AzerPost-ի միջև համաձայնագիր է ստորագրվել:
Ըստ այդ համաձայնագրի՝ UPT (Միջազգային դրամական տրանսֆեր) գլոբալ դրամական փոխանցումների և վճարումների հարթակն ապահովելու է երկու երկրների միջև դրամական փոխանցումները:
Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել UPT-ի գլխավոր տնօրեն Հաքան Օզաթը:
«Մենք հպարտ ենք մեր ստեղծած համակարգով, որն իրականացնելու է Թուրքիայի և Ադրբեջանի փոստային բաժանմունքների դրամական ուղիղ փոխանցումները»:
Կարդացեք նաև
Օզաթը նշել է, որ այս համակարգի ծառայությունից օգտվելով՝ երկու երկրների քաղաքացիները կարող են արագ և շահավետ դրամական փոխանցումներ անել:
Նա հույս է հայտնել, որ այդ ծառայությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսության զարգացմանը: