Ռուսաստանը կաջակցի հայ և ադրբեջանցի մտավորականների կողմից մարդասիրական ակցիաների անցկացմանը, եթե նման նախաձեռնություն լինի: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք մշտապես ողջունել ենք ուղիղ երկխոսության ձևավորումը ադրբեջանցի և հայ մտավորականների միջև, ինչպես նաև երկու երկրների կողմից մարդասիրական համատեղ միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են հաշտության, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, բխում են, ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների, նաև ամբողջ Հարավային Կովկասի, նշանակում է և՝ Ռուսաստանի Դաշնության շահերից»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվան միանշանակ կաջակցի նման մարդասիրական միջոցառումների անցկացմանը, «եթե Բաքուն ու Երևանը այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածություն ցուցաբերեն»:
Զախարովան նաև հայտնել է, որ հունվարի 26-ին Իրանի արտգործնախարար Մոհամեդ Զարիֆը կժամանի Մոսկվա և հանդիպում կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ