Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա բերելու է քաղաքականացման. չքաղաքականացման լավագույն մեխանիզմը նախ ինչ-որ պահ դադար վերցնելն է եւ դավաճաններ չփնտրելն է». Անդրանիկ Քոչարյանը՝ նոր քննիչ հանձնաժողովի մասին

Հունվար 15,2021 14:45

«Այս պատերազմը սթափեցնող բան ունեցավ՝ ծանր գնով: Հազարավոր զոհերի գնով մենք վիրտուալ տիրույթից պետք է տեղափոխվենք դառը իրականության դաշտ եւ կհասկանանք, թե ամեն մեկս եւ բոլորս ամբողջական եւ պետությունը, քաղաքացին ինչ պարտավորություններ ունի՝ օր առաջ խնդիրների լուծման առումով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա անդրադարձավ ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ ասելով, որ այն 97 էջից բաղկացած, հանձնաժողովի մեծամասնության կողմից հաստատված եւ իր կողմից ստորագրված՝ արդեն ուղարկվել է ԱԺ նախագահին. «Մենք խախտել էինք ժամկետներ տեխնիկական խնդիրներ կային, բայց մենք արդեն իրավաբանական բաժնի հետ քննարկել ենք՝ ինչպես անենք, որ զեկույցը հասանելի լինի բոլորին: Այդ զեկույցը շատ կարեւոր է օր առաջ, ուսումնասիրման արդյունքում, եթե այս պատերազմը չլիներ, լավ կլիներ նաեւ դրանից առաջ բոլորը տեղյակ լինեին, թե ինչ թերությունների մասին էր խոսքը գնում ու այդ թերությունները վերացրած լինեին: Զեկույցը վերջին հաշվով առկա է, դա ամբողջական մի փաթեթ է»:

Հարցին՝ այն, ինչ առկա է զեկույցում փոխկապակցվա՞ծ է այսօրվա պատերազմի եւ դրա հետեւանքների հետ՝ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց այսօրվա պատերազմի ու դրա հետեւանքների մասին չխոսել, ըստ նրա, դեռ վաղ է. «Այնտեղ կար փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել ու եթե պատերազմը չլիներ, դասեր քաղած լինեինք: Գոնե հիմնական հարվածային ուղղությունների դեպքում տեսանելի կլիներ, արժեր, որ ՊՆ-ն իր կարողությունները ավելի շեշտադրված արձանագրած լիներ»:

Քոչարյանի խոսքով՝ նման օրինագծերը արվում են ոչ թե ինչ-որ բան փախցնելու համար, այլ ինչ-որ բան կանխելու համար: Թե ինչու չպետք է վերջին պատերազմին անդրադառնալ դեռ՝ Քոչարյանը այսպես բացատրեց. «Հիմա վաղաժամ է դրա մասին խոսել: Տարբեր առաջարկներ կան, նաեւ խորհրդարանից դուրս՝ արտախորհրդարանական ուժերի կողմից, փաստահավաք խումբ…Ես ասում եմ, որ դա բերելու է քաղաքականացման: Չքաղաքականացման լավագույն մեխանիզմը նախ ինչ-որ պահ դադար վերցնելն է եւ դավաճաններ չփնտրելն է: Համապատասխան շահագրգռվածություն ունեցող կառույցն առաջին հերթին պետք է այդ մասին իրականացնի իր ուսումնասիրությունները, դա մեր պաշտպանական գերատեսչությունն է»:

Aravot.am-ը հարցրեց՝ ապրիլյան պատերազմից հետո էլ ՊՆ-ն ուսումնասիրություններ արել էր, բա ինչո՞ւ դուք նորից քննիչ հանձնաժողով ստեղծեցիք, հիմա ասում եք՝ չքաղաքականացնե՞ն՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «ՊՆ-ն արել էր, բայց որեւէ մեկը տեղյա՞կ էր: Ես ասում եմ՝ ՊՆ-ն պետք է սկսի: Եթե այս քննիչ հանձնաժողովը չլիներ, որեւէ մեկը գիտե՞ր, որ ՊՆ նախարարը՝ Սեյրան Օհանյանը, այդպես անունը դնում ենք՝ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ, բայց այդ ուսումնասիրությունների մեջ կային բավականին արժեքավոր տեղեկություններ, որից մենք օգտվել ենք: Եթե այդ ուսումնասիրությունները լիարժեք լինեին, իմաստ ունե՞ր քննիչ հանձնաժողով ստեղծելը: Կարծում եմ՝ ոչ»:

Հարցին՝ հիմա ՊՆ-ն ինչո՞ւ չի ուսումնասիրում նոր պատերազմի հանգամանքները՝ Քոչարյանը պատասխանեց, որ հիմա դեռ վերքերն են փորձում բուժել:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, Երեւանում չկա գիտակցումը, թե ինչ է եղել. «Լավ կլիներ, որ 94-ի զինադադարից հետո այնպես լիներ, որ մենք չմաշեինք մեր հաղթանակների ձեռքբերումները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031