Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը». Զոհրապ Ավետիսյան

Հունվար 15,2021 14:16

«Տպավորություն էր ստեղծվել, որը հետո դարձավ համոզմունք, որ Աննա Հակոբյանը գտնվում էր բունկերում, բունկերից հսկում էր գործողությունները, Քյարամյանն այդ գործողությունները`Շուշիի հանձնման գործողությունները հսկում էր դրսում: Դա ինձ համար միանշանակ է: Նա կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը եւ ամեն ջանք դրեց, որ մեր զորախումբը ոչնչացվի: Ի հաջողություն եւ ի պատիվ պարոն Վանեցյանի, մեր զորախումբը նվազագույն կորուստներով դուրս եկավ. մահեր չունեցանք: Նպատակը, ես կարող եմ միանշանակ պնդել` վերացնել զորախումբը` իրենց ձեռքերով»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած Զոհրապ Ավետիսյանը:

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն անդրադարձել էր «Հայրենիք» կուսակցության ջոկատի`պատերազմին մասնակցության Շուշիի դրվագին`ասելով, որ ջոկատի անդամները`Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, լքել էին իրենց վստահված դիրքերը: Արգիշտի Քյարամյանն այդ հարցազրույցում անդրադառնում է մի դրվագի`պատմելով, որ ամբողջ դիրքում, «Հայրենիք» ջոկատից միայն մեկ զինվոր էր մնացել:

Զոհրապ Ավետիսյանն ասաց, որ այդ դրվագում Քյարամյանն իր մասին է պատմում. «Ասեմ, որ ես զինվոր չեմ, ես այնտեղ եղել եմ հրամանատար: Երկրորդ դասակի հրամանատարն էի: Դիրքավորված`պառկած էի, իմ դասակին դիրքավորել էի, մեկ էլ տեսնեմ`Քյարամյանն է: Շուշիի տակից, Քարինտակից ելավ Քյարամյանը, մոտեցավ`ասաց`ո՞վ է դասակի հրամանատարը, Ավետիսյան Զոհրապն ո՞վ է: Ասացի`ես եմ, տղա ջան: Բա` ես «տղա ջան», չեմ, ես ԱԱԾ նախկին տնօրենն եմ: Ասեցի`ասա: Ասաց`ճիշտն ասած, ես իջա ներքեւ, ձեր նռնականետն այնտեղ էր, ես իրա դիրքն ուզում եմ փոխեմ: Ես էլ ջղայնացա, մի հատ էլ ասացի`տղա ջան, քեզ ո՞վ է թույլ տվել առանց դասակի հրամանատարի, առանց հարցնելու, գնալ զինվորի դիրքը փոխել, դու որպես ի՞նչ ես էստեղ, քեզ ո՞վ է թույլ տվել նման քայլեր անելու: Ինչ-որ արդարանալու նման բան…բա ես օգնում եմ…»

Զոհրապ Ավետիսյանը պատմեց, որ մի քանի անգամ հարցրել է, թե իբրեւ ո՞վ է Քյարամյանն այդտեղ գտնվում եւ ի՞նչ գործառույթներով եւ անընդհատ խուսափողական պատասխաններ է ստացել. «Մի քիչ ջղայնացանք ու ինքը արագ ճողոպրեց այդտեղից: Էնտեղ մի քիչ էլ խոսակցություն եղավ, առայժմ չեմ ուզում դրան անդրադառնալ: Հարկ լինի`անդրադառնամ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031