Հանրապետության տարածքում՝
Հունվարի 15-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Հունվարի 17-ին և 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 9.5°C (1999 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -28.0°C (2008 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.0°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ