ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 14-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների՝ կառույցի նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ
Քննարկվել են հետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել պատերազմական գործողությունների արդյունքում անտուն մնացած քաղաքացիների հիմնախնդիրներին: 8000 ընտանիք կացարանի կարիք ունի: Արդեն իսկ գործուն քայլեր են արվում ակտիվ բնակարանաշինության համար: Հնչեցվեց մտահոգություն Ստեփանակերտի գերբնակեցման կապակցությամբ, ինչին ի պատասխան խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ 600 տուն կվերանորոգվի գյուղական բնակավայրերում:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահն անդրադարձավ ռազմագերիների և անհետ կորածների ճակատագրերին՝ շեշտելով, որ իշխանությունների կողմից ամեն ջանք գործադրվում է տղաների գտնվելու վայրը հայտնաբերելու ու նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ:
Արթուր Թովմասյանը շեշտեց այն միտքը, որ ամեն մեկը իր տեղում ազնիվ ծառայելով՝ կնպաստի երկրում կայունության հաստատմանը:
ԱՀ Ազգային ժողով