Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը հրաժարական է տվել․ ո՞ւմ անունն է շրջանառվում մարզպետի պաշտոնում

Հունվար 15,2021 12:44

Երեկ Aravot.am-ի տեղեկություն էր ստացել, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել։ Ըստ մեր աղբյուրների, նրան այս պաշտոնում կփոխարինի ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

Հովհաննես Հարությունյան

Մենք առավոտյան զանգահարեցինք պարոն Պետրոսյանին, նա խորհրդակցության էր․ չկարողացավ զրուցել մեր հետ։

Քիչ անց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին փոխարինող Արաքսյա Կիրակոսյանը մեզ փոխանցեց հետևյալը․

«Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել կառավարություն, հրաժարականի մասին իսկ որոշումը կմեկնաբանի կառավարության որոշումից հետո»։

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը պաշտոնավարեց երկու տարի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031