Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան սիթի»-ում գնումներ կատարողները ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ՊՆ ներկայացուցիչներ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հունվար 15,2021 13:32

Սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։

Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով լուրին, հայտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։

«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031