Երկիր մեդիա. The Azeri Times կայքը գրում է, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստվում են վերանորոգել Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին։
«Մշակույթի նախարարությունը ռազմավարություն է մշակում պատմական և մշակութային կոթողների վերականգնման համար»,– հայտարարել է գերատեսչության ղեկավար Անար Քարիմովը։
Նա հայտնել է, որ վերականգնողական աշխատանքները կսկսեն Շուշի քաղաքից: «Քանի որ Շուշիում գրեթե ական չի մնացել։ Դրանից հետո վերականգնողական աշխատանքները կշարունակվեն Աղդամում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և այլ վայրերում»,– նշել է Քարիմովը: