Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական համակարգի թերություններով և կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված՝ լրջագույն խնդիր ունենք նաև ներդրումային միջավայրի առումով. Ռուստամ Բադասյան

Հունվար 15,2021 11:03

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան գրառումը

Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է։

Ներդնում ենք մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում:

Հանրայինի տաղավարում խոսել եմ Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած օրենսդրական փաթեթի անհրաժեշտության մասին։

Ի՞նչ խնդիր ենք լուծում այս փաթեթով․
1.Բարեվարքության ստուգում անցած դատավորների թվաքանակի ավելացման արդյունքում քաղաքացիները, իրավապահները ստիպված չեն լինի երկար սպասել արդարադատության իրականացմանը,

2.Կա հանրային դժգոհություն, մանավանդ մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության առումով։

Վստահ եմ՝ այս լուծման արդյունքում կավելանա դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։

Այս թեմայով Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք հարցազրույցը դիտելիս, որում անդրադարձել եմ նաև դատաիրավական բարեփոխումների ուշացման օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներին, ինչպես նաև այն հարցին, որ խնդիրը ոչ միայն քրեական գործերի տիրույթում է․այսօր դատական համակարգի թերություններով և կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված՝ լրջագույն խնդիր ունենք նաև ներդրումային միջավայրի առումով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031